▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՔԾ-ի և Դատախազության հակամարտության մեղավորը գործավարուհի՞ն է.«Ժողովուրդ»

Արդեն երեք շաբաթ է, ինչ ՀՀ քննչական կոմիտեի եւ ՀՀ գլխավոր դատախազության միջեւ լուրջ հակամարտություն է սկսվել: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել մանրամասները, թե ինչից են առաջացել դատախազության կողմից քննչական կոմիտեի քննիչներին հետապնդելու միտքն ու իրավական հիմքերը: Պարզվում է՝ իր մեղքի բաժինն ունի նաեւ գործավարուհին:

Եվ այսպես՝ 2014թ. մայիսի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Արսեն Մարգարյանը որոշում է կայացրել քաղաքացի Լիլիթ Սարգսյանի կողմից իր անչափահաս դստեր՝ Վիկտորյա Սարգսյանին ծեծելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցել: Իսկ արդեն հուլիսի 14-ին Շենգավիթ վարչական շրջանի քննչական կոմիտեի քննիչ Հակոբ Մանուկյանը Լիլիթ Մարգարյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա խոշտանգել է անչափահաս դստերը` Վիկտորիա Սարգսյանին:

2014թ. հոկտեմբերի 10-ին քննիչ Մանուկյանը 5-րդ անգամ որոշում է կայացրել հիշյալ գործով նախաքննության ժամկետը եւս 1 ամիս ժամանակով երկարացնելու միջնորդություն հարուցել: Ուստի իր որոշման օրինակները՝ քննչական բաժնի պետ Սամվել Մկրտչյանի ստորագրությամբ, նույն օրը հանձնել է քննչական բաժնի գրասենյակի գործավար Նարինե Սարդարյանին, որը նշված փաստաթղթերը գրանցել  է իր հաշվառման մատյանում, որպեսզի ուղարկի Շենգավիթ վարչական շրջանի դատախազություն: 

Եվ հենց այս պահից էլ սկսվել է ողջ խառնաշփոթը: Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություների` բաժնի գործավարուհի Նարինե Սարդարյանը փաստաթղթերը Շենգավիթ վարչական շրջանի դատախազություն ուղարկելու փոխարեն ուղարկել է ոստիկանության Շենգավիթի բաժին: Իսկ երբ ոստիկանությունը հետ է ուղարկել գրությունը՝ պատասխանելով, թե սա իրենց գործը չէ, հոկտեմբերի 14-ին համապատասխան որոշումը գործավարուհին ուղարկել է դատախազություն, որը տեղ է հասել հենց նույն օրը:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее