▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հպարտանում ենք խոնարհ հայուհու կերպարով, բայց աշխարհի ամենահայտնի հայուհին ամենապոռնիկ Քարդաշյանն է

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԱԴՈՔՍ ԿԱՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱԶԼ

Հպարտանում ենք աշխարհում խոնարհ հայուհու կերպարով,բայց աշխարհի ամենահայտնի հայուհին ամենապոռնիկ երևույթն է(Քիմ Քարդաշյան):

Ունենք Մոնթե,Կոմանդոս,Թաթուլ Կռպեյան ու 6000-ից ավել հերոս տղերք,հերոսի կերպար ենք դարձրել սերիալի կիսաքրեական դիլետանտ դերասան-հերոսներին:

Ունենք Ալբերտ Մկրտչյան,Արշակ Զաքարյան,Գագիկ Հարությունյան, բայց թիվ 1 սցենարիստը Դիանա Գրիգորյանն է:

Սիրում ենք Հախվերդյանին, Սարգիս Մանուկյանին,Շուշան Պետրոսյանին բայց գնում ենք Արմենչիկի ու Հայկոյի,Մարտին Մկրտչյանի ձայներիզները:

Սիրում ենք միշտ բարձրաձայնել բարոյական արժեքներից,առաքինություններից բայց պարզվեց,որ աշխարհում ամենաշատ պոռնո նյութեր որոնողը մենք ենք:

Խոսում ենք մեր հազարամյա պատմությունից, բայց միշտ ընդօրինակում ենք նորահայտ կասկածելի «արժեքների» ամենավատ հատկանիշները:

Ունենք Մարտին Ահարոնյան,Մանսուրյան,Հախվերդյան ,բայց ամենահայտնի ու ամենաշատ առաջ մղվող երգահանը Վահրամ Պետրոսյանն ու Ռիչարդ Մադլենյանն են:

Ունեք բազմաթիվ քրեական հանցագործներ,մարդասպաններ, բայց այսօր բանտում պատիժն է կրում ամենահայտնի դերասաններից մեկը՝Վարդան պետրոսյանը:

Ունենք բազմաթիվ գիտնականներ,բայց կրթության նախարարը բժիշկ է:

Ունենք բազմաթիվ մշակութային գործիչներ,արվեստագետներ, բայց մշակույթի նախարարը քիմիկ է:

Ամենաշատ եկեղեցի կառուցող ու ամենաքիչ եկեղեցի գնացողն ենք:

Աշխարհի ամենահյուրընկալ, բայց զբոսաշրջիկներին ամենաշատը խաբող ժողովուրդն ենք:

Եվ առհասարակ մենք միշտ խոսում ենք նրանից,ինչն ամենաշատն է բացակայում մեր մեջ՝պոռնիկը կուսությունից, խուժանը մարդկությունից, քաղաքական գործիչը հանրային շահից,վախկոտը հերոսությունից,ստորը հայրենասիրությունից,անգրագետը գիտությունից:

 

Հարություն Մնացականյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее