Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում Հարության պատարագի ընթացքում Հաղորդության ժամանակ, երբ հոգևորականը նշխարքը մոտեցրել է առաջին շարքերում կանգնած բարձրաստիճան պաշտոնյաններին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ոչ համարժեք կեցվածք է դրսևորել, ինչը հարիր չէր պատարագի խորհրդին:
Այս մասին գրում է Առաջին լրատվական`1in.am-ն ու մանրամասնում,որ Հովիկ Աբրահամյանը սկսել է ժպտալ, ծիծաղել, ապա Սերժ Սարգսյանին հայացքով ցույց տալ նշխարքի կողմը/ հավանաբար նա ցանկանում էր նախագահին նշխարք հյուրասիրել/:
Հովիկ Աբրահամյանի ու Սերժ Սարգսյանի մեջտեղում կանգնած էր Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանը: Սակայն` թե Սերժ Սարգսյանը, թե Ռիտա Սարգսյանը Հովիկ Աբրահամյանի լայնաժպիտ հրավերին չեն պատասխանել և ԱԺ նախագահի ժեստերին ու ժպիտին որևէ միմիկայով չեն արձագանքել:
Նշենք, որ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում մատուցվող Հարության պատարագն ուղիղ հեռարձակվում էր հայկական մի քանի հեռուստաընկերություններով: