Asekose.am-ի մամուլի տեսությունում` Հովիկ Աբրահամյանի նոր ու «փորձառու» օգնականը վերնագրով հրապարկման մեջ սխալմամբ այլ լուսանկար էր տեղադրվել, ինչի համար հայցում ենք լուսանկարում պատկերված հայուհու և մեր ընթերցողների ներողամտությունը:
Այս հրապարակման լուսանկարում «իրական» Աննա Գեւորգյանն է:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոր օգնական ունի, երեկ նա այդ պաշտոնում նշանակել է Աննա Գեւորգյանին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աննա Գեւորգյանը Հովիկ Աբրահամյանի խորհրդական Սերգեյ Լոքյանի դասընկերուհին է, ծնունդով՝ Վանաձորից: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ըստ ամենայնի, այս նշանակման մեջ մեծ է Լոքյանի դերակատարումը»: