▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանի լավությունը խնամու խնամուն. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրահանգով արդեն երկար տարիներ Անդրանիկ Մանուկյանի տրամադրության տակ է մնում 052 օօ 01 ավտոմեքենայի համարանիշը։ Սա ինքնիրավչության կոպիտ դրսևորում է, քանի որ այսպիսի համարանիշ ունենալու իրավունք ունեն բացառապես Աժ հանձնաժողովների նախագահներն ու խմբակցությունների ղեկավարները։ Իսկ Ա. Մանուկյանը 1999–2000թթ. է եղել Աժ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, որից հետո աշխատել է նախարար, իսկ հիմա էլ Ուկրաինայում ՀՀ դեսպանն է։ Հավանաբար, Մանուկյանի նկատմամբ Աբրահամյանի ուշադրությունը պայմանավորված է խնամիական հարաբերություններով երկուսն էլ Գագիկ Ծառուկյանի խնամիներն են»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее