panorama.am-ը վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվել է, թե արդյո՞ք Հանրապետական կուսակցության կողմից արձագանք կլինի Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, ըստ որի առաջիկա համապետական ընտրություններում հաղթանակն այլևս շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը: Ի պատասխան Հովիկ Աբրահամյանը նշել է.
«Անկեղծ ասած՝ դժվար է պատկերացնել, թե պարոն Ծառուկյանի հայտարարությունը ուղղակի հոխորտանք էր ՀՀԿ-ի հասցեին: Դժվար եմ դա պատկերացնում, հատկապես, որ յուրաքանչյուր քաղաքական ուժի խնդիրը ոչ թե այլոց քարկոծելն է, այլ սեփական ծրագրերով ու գործունեությամբ քաղաքական դերակատարման ավելացումը: Առավել հավանական եմ համարում, որ պարոն Ծառուկյանը հակադարձել է ՀՀԿ խոսնակի՝ օրեր առաջ արված հայտարարությանը: Եթե դա այդպես է, ապա ցավով պետք է արձանագրեմ, որ այդ հայտարարության իմաստը սխալ է ընկալվել»:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում