▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանը շուրջ 60 գործարարի հետ աշխատանքային ընթրիք է ունեցել.«Հրապարակ»

«Մեր տեղեկություններով՝ երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շուրջ 60 գործարարի հետ աշխատանքային ընթրիք է ունեցել «Անի պլազայում»։ Ընթրիքին մասնակցած գործարարներից մեկը պատմեց, որ նման հանդիպումները պարբերական բնույթ են կրում, այն բավականին երկար է տևել՝ մի քանի ժամ, անցել է անկաշկանդ մթնոլորտում։ Հանդիպմանը քննարկել են արտահանման խորհրդի ստեղծման հետ կապված հարցեր, դրանից բացի՝ անդրադարձել են վերջին տնտեսական զարգացումներին, արտահանման խնդիրներին և այլն»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее