«Արաքսի հունից արդյունահանվող ավազն օգտագործում են ոչ նախագծային բնույթով: Դրա հետ կապված մենք համապատասխան ստուգումներ ենք իրականացրել, եւ պարզվել է, որ, այո, գետի հունը շեղվել է…»,-օրերս ի պատասխան մեր հարցի՝ ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
Մեր դիտարկմանը՝ ճի՞շտ է, որ Արաքսի հունից գլխավոր ավազ արդյունահանողը վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, նախարարը պատասխանեց. «Ես նման անուններ չեմ լսել: Դրա լիազոր մարմինը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն է, դիմեք իրենց»:
Ուշագրավ այլ նյութեր` «Ժամանակ» թերթում