«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Տիգրան Սարգսյանը ժամանել է Մոսկվա՝ փետրվարի 1-ից ստանձնելու ԵՏՄ «վարչապետի» պաշտոնը: Օդանավակայանում նրան դիմավորել են մի քանի տասնյակ պաշտոնյաներ ԵՏՄ-ից, ՌԴ կառավարությունից, ՀՀ դեսպանությունից, անվտանգության ծառայության աշխատակիցներ: Մի խումբ էլ Սարգսյանին սպասել է իր կեցավայրում՝ նոր նշանակումն ու ծննդյան օրը շնորհավորելու համար, թեեւ ծնվել է հունվարի 29-ին: Այստեղ են եղել նրա լենինգրադցի ուսանողական ընկերները, մի շարք հայ գործարարներ, ընկերներ, որոնք հատուկ Մոսկվա են մեկնել Երեւանից:
Ի դեպ, մեր տեղեկություններով, մինչեւ վերջին վայրկյանը Հովիկ Աբրահամյանին չեն ասել, որ Տիգրան Սարգսյանը դառնալու է ԵՏՄ հանձնաժողովի կոլեգիայի նախագահը. դա իմացել են միայն Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը: Հովիկ Աբրահամյանն անակնկալի է եկել, երբ Մոսկվայում, ԵՏՄ նիստի ժամանակ տրվել է Տիգրան Սարգսյանի անունը․ մինչ այդ խոսվել է, թե Բելառուսի ներկայացուցիչն է լինելու, չնայած Տիգրան Սարգսյանը 1-2 անգամ արդեն եղել էր Մոսկվայում, հանդիպել Պուտինի հետ։ Նա, ի դեպ, Սվետլանա Մեդվեդեւայի` Մեդվեդեւի կնոջ, եւ «Գազպրոմի» Միլլերի հետ պիտերյան նույն բուհի շրջանավարտ է։ Իսկ Պուտինը բարձր է գնահատում «պիտերցիներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում