«Հրապարակ» թերթը գրում է, որ իր բազում-բազմաթիվ «ապրուստները», Երեւանի կենտրոնում ունեցած սպասարկման ու հյուրանոցային համալիրները վարչապետ Հովիկ Աբրահամյանը շուտով կավելացնի եւս մեկով:
««Առագաստ» սրճարանի դիմաց, «ՑեԿա»-ի նախկին տպարանի տեղում նա կառուցում է «Առագաստից» մեծ ռեստորանային համալիր, որի աշխատանքները, նրա վարչապետ դառնալուց հետո, լայն թափ են ստացել, ինչպես որ լայն թափ է հավաքել Արտաշատ քաղաքի հրապարակի վրա կառուցված, սեփական հյուրանոցի կողքի` Արգամիկին պատկանող ահռելի սուպերմարկետը, որի առնչությամբ բնակչության բողոքներին այդպես էլ ոչ մեկն ուշադրություն չդարձրեց»,-գրում է թերթը:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում