«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը վարչապետի հրաժարականը համարում է «խաղ»:
Իրավիճակը Սերժ Սարգսյանի ձեռքում է, բայց, կախված այն բանից, թե ով կլինի վարչապետը, կհստակեցվեն որոշ հարցեր։
«Իմ կարծիքով, կամ Հովիկ Աբրահամյանը կլինի նոր վարչապետ, որ Ծառուկյանը չկարանա պահանջի իր խնամու հրաժարականը, դրանով նաև թեման կփակի՝ քառյակի, կամ էլ Սեյրան Օհանյանը, հզորացնելով Սերժ Սարգսյանին՝ գեներալիտետի պաշտպանությունը տալով:
Եթե Հովիկ Աբրահամյանը լինի, դա շախմատային քայլ է, եթե Օհանյանը լինի, ապա՝ սրացում»,- վերլուծում է Կարապետիչը։
Առավել մանրամասն` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: