▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է հայ կանանց` գրելով.

«Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային տոնի՝ Մարտի 8-ի առթիվ: Մեր հայրենիքի համար բախտորոշ փուլերում դուք միշտ էլ ամուր կանգնած եք եղել մեր կողքին` արժանապատվորեն կրելով ձեզ բաժին հասած բոլոր փորձությունները: Անուրանալի է ձեր կարևոր դերակատարությունը մեր զավակներին դաստիարակելու, կրթելու, նրանցից լավ մարդ ու արժանապատիվ քաղաքացի կերտելու գործում: Գարնանային այս գեղեցիկ ու խորհրդանշական տոնի առիթով մաղթում եմ, որ արժևորված ու գնահատված լինեք ձեր ընտանիքներում, հասարակական-քաղաքական կյանքի այն բոլոր բնագավառներում, որտեղ դուք գործունեություն եք ծավալում : Թող գեղեցկությունը, ներդաշնակությունն ու առողջությունը երբեք չլքեն ձեզ: Ձեր ներկայությամբ շարունակեք բոլորիս հոգիներում ամրացնել ազնիվ ձգտումները դեպի գեղեցիկն ու բարին» :

Նկատենք, որ սա երկրորդ գրառումն է Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջում` «գետերի և առվակների» հայտնի պատասխանից հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее