«Ժողովուրդ»-գրում է, որ «ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, 4 տարվա ազատազրկման դատապարտված և վաղաժամկետ ազատ արձակված Հովհաննես Թամամյանին իր մտերիմները, ընկերները չեն գնացել դիմավորելու:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Երևան- Կենտրոն» ՔԿՀ են գնացել միայն նրա որդին ու կինը, և ազատության մեջ հայտնվելուց անմիջապես հետո Հ. Թամամյանը գնացել է Ծաղկաձոր ու ոչ մեկի հետ չի ցանկանում շփվել:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է Հ. Թամամյանի խցակից ընկեր Մարգար Օհանյանից պարզել՝ գոնե ինքը հանդիպե՞լ է նրա հետ. «Այո՜, այո, հանդիպել եմ, զրուցել եմ, ամեն ինչ նորմալ է իր մոտ, «հիմա Ծաղկաձորում է, ես այլ հարցի չեմ կարող պատասխանել, երևի կվերադառնա, էլի՜, չգիտեմ, կարծում եմ ինքը շուտով կխոսի, ձեր բոլոր հարցերին կպատասխանի»,-գրում է «Ժողովուրդ»-ը:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: