Ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը Նադեժդա Սարգսյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև:
Իրոք, հուզիչ և ազդեցիկ կադրեր...
Սիրված երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը կյանքին հրաժեշտ տվեց հուլիսի 2-ին. նա 63 տարեկան էր:
Երգչուհի Էմմիի մայրը երկար տարիներ պայքարում էր քաղցկեղի դեմ: Նրան հաջողվում էր այդ պայքարում հաղթող դուրս գալ:
Երգչուհին իր հարցազրույցներում նշում էր, որ բժշկի է դիմել Էմմիի եւ իր ընկերների կոչով ու հորդորով:
Նադեժդա Սարգսյանը «Հայեր» համույթի եւ մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավարն էր, «Դո-ռե-մի» մրցույթի եւ վոկալ ստուդիայի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը: 2003 թվականից ղեկավարում էր Երեւանի մշակույթի պետական քոլեջը:
Կարդացեք նաև՝ Ամեն ինչ արեցի, որ նա համաձայնի. Նադեժդա Սարգսյանը` Էմմիի ամուսնության մասին