▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուսանք, որ հայկական շուկայում երբևէ չեն հայտնվի «Սինգլ Մալաթիա» և այլ անվանումներով վիսկիներ. «ՉԻ»

«Բանից պարզվում է Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը սկսել է վիսկի արտահանել, ուղարկել իրաքյան Քուրդիստան։ Միայն այս տարվա հունվարին Իրաք է արտահանվել մոտ 200 հազար լիտր վիսկի։

 

«ՉՒ» - Լավ է, իհարկե, որ Հայաստանից ինչ-որ բան է արտահանվում։ Իսկ թե ինչու հատկապես վիսկի և հատկապես Քուրդիստան՝ կարելի է միայն ենթադրել։
Ըստ երևույթին Սամվել Ալեքսանյանը նոր է իմացել, որ Հայոց ցեղասպանությունը նաև քրդերի ձեռքով է իրականացվել և որոշել է վրեժ լուծել, ինչն, անշուշտ, ողջունելի է՝ հատկապես Մեծ եղեռնի 100-ամյակի նախօրեին։

Ի դեպ՝ արտահանվող վիսկին հայկական բրենդ չունի, բրենդն իրաքյան պատվիրատուներն իրենք են ընտրում։ Պարզ ասած՝ վիսկին այստեղից ուղարկվում է, իրենք այնտեղ ինչ շշի մեջ ուզում լցնում են ու անունն ինչ ուզում՝ դնում են։ Տեղն է նրանց։
Իսկ ահա մեզ համար միակ մտահոգիչ փաստն այն է, որ Սամվել Ալեքսանյանի հավաստմամբ՝ իրենք արդեն վիսկիի համար առանձին արտադրամաս են կառուցել։

Մնում է հուսալ, որ ամբողջ արտադրանքը կարտահանվի Իրաք, և հայկական շուկայում երբևէ չեն հայտնվի «Սինգլ Մալաթիա», «Չիվաս Ռեգուլյար» և այլ անվանումներով վիսկիներ»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее