▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուրգադայում հանցագործին վնասազերծել են ՀՀ վիրավոր քաղաքացու օժանդակությամբ. Տիգրան Բալայան

Եգիպտական Հուրգադայում հուլիսի 14-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում, երբ անհայտ անձը հյուրանոցում հարձակվել էր զբոսաշրջիկների վրա, տուժած ՀՀ երկու քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը թվիթերի իր միկրոբլոգում գրել է.

«Հուրգադայում տուժած ՀՀ քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում։ Ցուցաբերվում է բուժօգնություն։ Հանցագործը վնասազերծվել է մեր վիրավոր քաղաքացու օժանդակությամբ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее