«Իրավունք» թերթը գրում է. «Հունվարի 1-ից գործելու է հեռուստատեսային հեռարձակման թվային համակարգը: Չնայած այս մասին վաղուց է հայտնի, բայց ակնհայտ է, որ հայաստանյան շարքային հեռուստադիտողների մեծ մասը դրան պատրաստ չէ: Ստեղծված իրավիճակի հետ կապված՝ փորձեցինք պարզաբանումներ ստանալ ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության «Հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանից, ով նկատեց.
«Պետությունն ունի իր պարտավորությունները՝ բացառապես սոցիալապես անապահով քաղաքացիների նկատմամբ: Այն պահից, երբ պետությունը նման քաղաքացիներին կցորդ սարքերով ապահովելով՝ բավարարի իր պարտավորությունները, անալոգի անջատումներն արդեն կիրականացվեն: Մյուս քաղաքացիներն իրենց միջոցներով պետք է արդեն գնած լինեին համապատասխան սարքերը:
Իսկ Ձեր նշած անապահով խավին ե՞րբ կտրամադրվեն այդ սարքերը:
Նախ նշեմ, որ վերոհիշյալ քաղաքացիների ցանկերը սահմանելու է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: Սարքերի ձեռքբերման տենդերը հայտարարվել է, հաղթող կա, վճարումն իրականացվել է, եւ մենք հույս ունենանք, որ ժամանակացույցին համապատասխան սարքերը կտրամադրվեն: Եթե առաջանա իրավիճակ, որ որեւէ տեղ անապահով քաղաքացիների խնդիրները դեռեւս լուծված չեն լինի, այդ մասերում անալոգային համակարգի անջատումներ չենք կատարի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում