▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հունիսի 18-ի երեկոյան ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել Երևանում. «Հրապարակ»

«Հունիսի 18-ին, երեկոյան, Երևանում տեղացած անձրևի, քամու և կայծակի պատճառով ինքնաթիռները չեն կարողացել վայրէջթ կատարել: «Զվարթնոց» օդանավակայանից տեղեկացանք, որ ամենաուշը վայրէջք է կատարել Փարիզի չվերթը, այն պետք է Երևանում իջներ հունիսի 18-ին, ժամը 19:55-ի սահմաններում, սակայն եղանակային պայմանները թույլ չեն տվել, և ինքնաթիռը թռել է Թբիլիսի, 8 ժամ հանգստացել և Երևանում վայրէջք կատարել հունիսի 19-ին, ժամը 10:00-ին: 

 

Փարիզի չվերթով Հայաստան էին վերադառնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայացած «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության» և «Չիրագովն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործերով լսումներին մասնակցած հայ պատվիրակության անդամները: Այդ թվում՝ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, նրա տեղակալ Էմիլ Բաբայանը, արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը և այլք: Հայ պաշտոնյաներն իջել են Թբիլիսիում, որտեղից էլ միայն երեկ լուսադեմին հասել Երևան»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее