▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հումորային հաղորդում` Ֆրանսուա Օլանդի հայաստանյան բկլիկության մասին

Ֆրանսիական Canal+ հեռուստաալիքի երգիծական ծրագիրն անդրադարձել է նախագահ Ֆրանսուա Օլանդի հայաստանյան այցին։ Հաղորդավարին հատկապես զվարճացրել է այն, թե ինչպես են բոլորն ուշիուշով սելֆիներ անում Օլանդի հետ։ Իսկ ամենասուր ծաղրին արժանացել է Օլանդի բկլիկությունը։ Պարզվում է` նախագահը համեղ ուտելու սիրահար է և պետական այցի ողջ ընթացքում համեղ պատառ կուլ տալու առիթը բաց չի թողել։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է նախագահը երազկոտ հայացքով գլուխը տարուբերում՝ մատուցողի շարժումներին զուգահեռ կամ ոգևորված ուսումնասիրում սեղանին դրված ուտելիքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее