▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուլիսի 2-ին՝ կրկին արտահերթ նիստ ԱԺ-ում. «ՀԺ»

«Երեկ մեզ հայտնի դարձավ, որ որոշվել է հուլիսի 2-ին կրկին Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել որի օրակարգում, մեր տեղեկություններով, ընդամենը մեկ հարց կա: Նիստը, ինչպես հայտնում են Աժ մեր աղբյուրները, փակ է լինելու:

 

Քննարկվելու է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեությունը երկարաձգելու հարցը: Թե քանի՞ տարվա երկարաձգման մասին է խոսքը՝ մեզ չհաջողվեց ճշտել: Հիշեցնենք, որ 102-րդ ռազմաբազայի գործունեության ժամկետը երկարաձգվել էր 2010 թվականին 49 տարով: Այսինքն՝ սույն ռազմաբազայի գործունեությանը դեռ տասնյակ տարիներ կան. բայց, փաստորեն, հիմա նման հարց է օրակարգ մտել: Մեր տեղեկություններով, Ս.Սարգսյանը խիստ հրահանգ է տվել, որ ՀՀԿ-ական պատգամավորները չբացակայեն այս փակ նիստից»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`  «Հայկական ժամանակ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее