▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուլիսի 1-ից օգոստոսի 5-ը դիվերսիայի հետևանքով սպանվել է 6, վիրավորվել 14 հայ զինծառայող. «Առավոտ»

«Հայաստանի Հանրապետության քննչական մարմիններում հարուցվել են քրեական գործեր՝ հայկական զինված ուժերի մարտական դիրքերի, ինչպես նաև Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի, խաղաղ բնակիչների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների կապակցությամբ:

Միայն 2014 թվականի երկրորդ կիսամյակում՝ հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 5-ը, հարուցվել է 23 քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով Հայաստանի Հանրապետության պետականության և հասարակական կարգը խախտելու նպատակով կատարված հայ զինվորների դիտավորյալ սպանությունների, զինվորների և խաղաղ բնակիչների նկատմամբ կատարված սպանության փորձերի, մարմնական վնասվածքներ պատճառելու, բնակավայրերը գնդակոծելու, համայնքային սեփականությանը, ինչպես նաև խաղաղ բնակիչների գույքին վնաս պատճառելու դեպքերի առթիվ: Քրեական գործերով ձեռքբերված ապացույցները վկայում են, որ ադրբեջանական բանակի դիվերսիոն գործողությունների հետևանքով սպանվել է 6, վիրավորվել 14 հայ զինծառայող, մարմնական վնասվածքներ են պատճառվել 4 խաղաղ բնակչի, գույքային վնաս՝ մի քանի տասնյակ գյուղացիների:

Խաղաղ բնակիչների նկատմամբ գնդակոծություններ, նրանց մարմնական վնասվածքներ պատճառեյու ուղղությամբ կատարված քննության արդյունքները վկայում են, որ դրանք իրականացվել են ադրբեջանական զինված ուժերի մարտական դիրքերից՝ օգտագործելով ոչ միայն հրաձիգներ, այլ նաև խոշոր տրամաչափի զինատեսակներ: Նշենք, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն անհամեմատ շատ են, սակայն քննչական մարմինները իրավական գնահատման առարկա են դարձնում կոնկրետ հետևանքներ առաջացրած նպատակային խախտումները:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Առավոտ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее