▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոր սիրուհու մերկ լուսանկարները տեղադրել է Odnoklassniki կայքում. Փաստինֆո

Փաստինֆո-ն գրում է, որ «Odnoklassniki.ru» սոցիալական ցանցում ամուսնու սիրուհու մեկ լուսանկարները տեղադրել է ոչ թե կինը՝ 37-ամյա Ռուզաննան, այլ նրա անչափահաս որդին: Այսպիսի հայտարարությամբ է այսօր հանդես եկել ամբաստանյալը:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօրվա դատական նիստում ամբաստանյալը նշել է, որ ի սկզբանե չի ցանկացել, որպեսզի որդին ներքաշվի այս պատմության մեջ և նախաքննական մարմնին հայտնել է, որ ինքն է այդ լուսանկարները տեղադրել սոցիալական կայքում, սակայն իր 15-ամյա անչափահաս որդին պնդել է, որ պետք է դատարանում հայտնի այդ մասին:

Պաշտպանական կողմի միջնորդությամբ այսօր դատարանում հարցաքննվել է անչափահաս Էրիկը, ում օրինական ներկայացուցիչն էր հայրը: Էրիկը հայտարարեց, որ ինքն է հոր սիրուհու անվամբ էջ ստեղծել և տեղադրել նրա մերկ նկարները, որպեսզի վերջինս ամաչի և իր էջից ջնջի հոր հետ լուսանկարները:

Անչափահաս վկայի խոսքերով՝ տանն ունեն մեկ համակարգիչ, որից օգտվում են բոլորը։ Ըստ նրա՝ մայրը չունի բավարար գիտելիքներ՝ համակարգչից օգտվելու համար. տղան մորը սովորեցրել է միայն, թե ինչպես նամակագրական կապ հաստատի և այդպես հաղորդակցվի ՌԴ-ում գտնվող ամուսնու և ընկերուհիների հետ:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее