Հոլիվուդյան դերասան Հյու Գրանտը Twitter-ի իր էջում գրառում է կատարել, որը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը.
«Մոտենում է հայերի կոտորածների հարյուրամյակը»:
Նշենք, որ դերասանը լուսանկար է տեղադրել, որում պատկերված է Չարլի Չապլինի առաջին լիամետրաժ ֆիլմի հերոս փոքրիկ Ջեքի Կուգանը: Լուսանկարի տակ գրված է.
«Ջեքի, դու հիշում ես Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի կոտորածը: 100 տարի անց մենք` հայերս, չենք մոռացել քեզ»: