Նյու Յորքում տեղի է ունեցել նորաձևության օրացույցի գլխավոր իրադարձությունը: Ամենամյա այս իրադարձությունն անց է կացվում դեռևս 1971թ-ից Մետրոպոլիտեն թանգարանում և այս անգամ այն նվիրված է եղել հայտնի դիզայներ Չարլզ Ջեյմսի ստեղածագործական ուղուն:
Յուրաքանչյուր տարի կազմակերպիչները մասնակիցների համար սահմանում են հստակ դրեսկոդ, որը համապատասխան կլինի երեկոյի թեմային: Եթե անցած տարվա փանկ ոճը արժանացել էր բավականին շատ քննադատությունների մասնագետների կողմից և հիսաթափեցրել էր ոլորտի երկրպագուներին, ապա այս տարի գլամուրի և շքեղության պակաս չէր նկատվում: Կինոյի և նորաձևության կին աստղերը ներկայացել էին երկար էլեգանտ զգեստներով, որոնք համադրված էին թանկարժեք շքեղ զարդերով, իսկ տղամարդիկ նախընտրել էին կոստյում կամ սմոքինգ տարբերակը:
Հյուրերի ցանկում են եղել դերասանուհի Զոյա Սալդանան, ով ներկայացել է Michael Kors շքեղ զգեստով, Բեյոնսեն` Givenchy նորաձևության տան երեկոյան զգեստով, Քրիսթեն Սթյուարտը` Chanel զգեստով, Ռիհաննան, Մոնիկա Բելուչչին, Վիկտորիա Բեքհեմը, դերասանուհի Շարլիզ Թերոնը, Քիմ Քարդաշյանը և այլք:
Ստորև ներկայացնում ենք երեկոյի հյուրերի լուսանկարները.