Հնդկաստանի ֆիլմերի սերտիֆիկացման կենտրոնական խորհուրդն արգելել է Է․Լ․Ջեյմսի վեպի հիման վրա նկարահանված «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի ցուցադրությունը, այս մասին այսօր լրագրողներին հայտել է կազմակերպության ղեկավար Շրավան Կումարը, գրում է ТАСС գործակալությունը։
Առանց կենտրոնի թույլտվության Հնդկաստանում ոչ մի ֆիլմ, երաժշտական հոլովակ, գովազդ, խաղային կամ վավերագրական ժապավեն դուրս չի գալիս հեռուստատեսության կամ կինոթատրոնների էկրաններ։
«Մենք արգելում ենք տվյալ էրոտիկ ֆիլմի ցուցադրությունը»,- ղեկավարի խոսքերը մեջբերում է Indian Express-ի էլեկտրոնային տարբերակը։
Կենտրոնը չի պարզաբանել արգելքի պատճառը, սակայն ամերիկյան կինոստուդիան, որը նկարահանել է ֆիլմը, կարող է բողոքարկել կոմիտեի որոշումը։