«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ԲՀԿ-ում անտեղյակություն է՝ Գագիկ Ծառուկյանը ոչ մեկի հետ չի քննարկում ընտրացուցակի հարցը։ Հրապարակումից հետո ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում, ըստ էության, ի պատասխան մեզ՝ հրապարակեց ցուցակի առաջին եռյակը՝ Գագիկ Ծառուկյան, Միքայել Մելքումյան և Իվետա Տոնոյան։ Եվ քանի որ արդեն ժամանակն է, որ անձնագրայիններից տեղեկանքներ վերցնեն՝ քաղաքացիության և բնակության հետ կապված, տեղեկացանք նաև, որ ԲՀԿ առաջնորդը ոմանց փոխանցել է՝ տեղեկանքներ վերցրեք ՀՀ-ում մշտական բնակության վերաբերյալ։ Խոսքը Վահե Էնֆիաջյանի, Շաքե Իսայանի, նախկին պատգամավոր Լուիզա Սարգսյանի, երիտթևի որոշ անդամների՝ նախագահ Աշոտ Անդրեասյանի մասին է։ Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։ |
Հնարավոր է՝ Նաիրա Զոհրաբյանը չընդգրկվի ցուցակում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet