«Մինչ բոլորը, մանավանդ ԲՀԿ-ն եւ նրա հետեւում կանգնած «շահագրգիռները», շունչները պահած սպասում են, թե ինչ է ասելու Սերժ Սարգսյանն առաջիկայում սահմանադրական փոփոխությունների առնչությամբ եւ արդյոք «ասելու» է, թե ոչ, իշխանություններն «ուշի ուշով» ուսումնասիրում են ՀՅԴ ներկայացրած սահմանադրական փոփոխությունները:
Մեզ հայտնի դարձավ, որ հնարավոր է արդյունքում բավականին ինքնատիպ մոտեցում ձեւավորվի մեծամասնական ընտրակարգի նկատմամբ:
Նոր փոփոխություններով մեծամասնականի դեպքում, ըստ նախնական քննարկումների, կիրառվելու է, այսպես ասած` ռեյտինգային մոդելը. 41 մեծամասնական ընտրատարածքները «բաշխվելու» են համամասնական եղանակով. լինելու է առանձին ցուցակ` մեծամասնական պատգամավորների, որոնք քվեարկվելու են ըստ տարածաշրջանների, եւ ամենաշատ ձայներ ստացած թեկնածուներն անցնելու են խորհրդարան»:
Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում