▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հլը դրա անգրագիտությունը». Գևորգ Պետրոսյան

 

ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարություններին․ «Ասում է՝ «աշխարհի 400 առաջատար համալսարանների դասախոսները գան, համալսարանում դասավանդեն, իրենց աշխատավարձի 70 տոկոսը Կառավարությունը կսուբսիդավորի»․ արա՛, մեր ազգային մասնագետներին, որոնք ամբողջ կյանքում իրենց առողջության հաշվին դասավանդել են, գիտելիք են տվել, իրենք հե՞չ։ Այդքան փող ունեք՝ տվեք մեր գիտնականներին, մեր մասնագետներին։

Հլը դրա անգրագիտությունը, ասում է՝ «սուբսիդավորենք զբոսաշրջիկների գալը», չի հասկանում, որ ոչ թե զբոսաշրջիկների գալը պետք է սուբսիդավորել, այլ սուբսիդավորեն զբոսաշրջիկների հանգիստը կազմակերպող ընկերությունների գործունեությունը։

Ասում է՝ «ԱՄՆ-ն ամենամեծ գինին ներմուծող ազգն է»․ նախ՝ ամենամեծ գինի ի՞նչ է նշանակում, գինու մեծ ու փոքրը ո՞րն է, և հետո՝ ԱՄՆ-ն ա՞զգ է։ Էս մարդն ի՞նչ գործ ունի պետական ապարատում, միլիոն ու կես վարձատրությամբ պետական բյուջեի հաշվին»,- նշել է Պետրոսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее