«Հլա մեր հալին ու Հայաստանի նախագահ կոչվածի կայֆերին»
Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «ՊԱՐԱՊ, ՍԱԿԱՅՆ ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ ԹԱՆԿ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՄԱՐԴԸ
Հավաստի լուրերի համաձայն՝ հանուն պարոն Գռզոյի իր ազգանունը Խաչատրյանից Խաչատուրյան փոխած, նախագահին աթոռին նստած սույն անձը մեկ՝ Էստոնիայի նախագահի պատվին դաշնամուր է նվագում, մեկ՝ Պուտինի մոտ խոստովանում, որ ինքը քաղաքականությունից բան չի հասկանում, մեկ էլ՝ Անգլիայից թագուհու դիակի մոտ լուսանկարվում, աշխարհքով մեկ Հայաստան պետությունը խայտառակում։ Հիմա էլ նա Երևանի կոնյակի գործարան է գնացել, իր անունով կոնյակի տակառին ստորագրել։
Հլա մեր հալին, շրջափակված Արցախի, շագրենի կաշվի նման անընդհատ փոքրացող Հայաստանի վիճակին, Հայաստանի նախագահ կոչվածի կայֆերին»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet