«Հրապարակ»-ը գրում է․ «Պարզվում է` մի քանի օր առաջ կորոնավիրուսով է վարակվել օրթոպեդիկ հիվանդանոցի պահակային գունդը.
«Մի 5-6 օր առաջ օրթոպեդիկի հիվանդներից մեկը փորձել է փախչել, պահակային գնդի աշխատակիցը վազել-բռնել է, թույլ չի տվել, որ փախչի, ինքն էլ է վարակվել, հետո տղաներին է վարակել»: Շա՞տ են վարակվածները։ «2-3 հոգի վարակված են, մեծ թվով կանտակտավորներ` մեկուսացված»: Ի դեպ, վարչապետի պահակային ծառայության 3 աշխատակիցներ, որոնցից մեկն Աբովյանից է, ասացին` նույնպես վարակված են կորոնավիրուսով, նրանք ձեզ մո՞տ են բուժվում։ «Ոչ, մենք նման բանից տեղյակ չենք»»:
Մանրամասները՝ թերթի համարում։