▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիվանդանոցը գաղտնի էր պահել ԱԺ պատգամավորի առնանդամի կոտրվածքի դեպքը

armcomedy.com-ը գրում է. Ո՞ր սիրված երգիչ/երգչուհին ունի հեմորոյ. հիվանդանոցը պատրաստ է խոսել

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի լուծը ցնցեց համացանցը և կարճ ժամանակով դարձավ հասարակության քննարկման թիվ մեկ թեման: Որպեսզի մեդիա դաշտը առավելագույնս լավ պատկերացնի Շամշյանի լուծի ուժգնությունն ու ծավալները` հիվանդանոցը նշեց նրա ջրազրկման փաստը, որն անկասկած հզոր լուծի հետևանք է:
Լրագրողներին պիկանտ տեղեկատվություն տրամադրելու ավանդույթը Հայաստանի հիվանդանոցները կշարունակեն ապագայում էլ. «Հենց այս պահին հիվանդ ունենք` սիրված երգիչ/երգչուհի է, ում մոտ ախտորոշել ենք հեմորոյ: Մոտակա ժամերի ընթացքում լրատվական դաշտին արդեն կհաղորդենք շոու բիզնեսի կոնկրետ որ հերոսն է, որպեսզի թեմայի քննարկմանը կարողանա մասնակցել ամբողջ ազգը», – նշեց թիվ N հիվանդանոցի հանրային կապերի պատասխանատու Էմմա Բլթարենկոն: Պատասխանատուի խոսքով, սոցիալական ցանցերի դարում անհնար է հիվանդանոցներից ակնկալել նույն աստճանի գաղտնապահություն, որքան 20 տարի առաջ: «Հասկացեք, որ այսօր կա դեղին կայքերի և մասնագիտացված քոմենթ գրողների մի բանակ, որին չի կարել երկար սոված պահել: Նրանք ունեն նախանձ քոմենթներ, սրամիտ քոմենթներ, վառված քոմենթներ, որոնք պետք է գրվեն: Ես արդեն պատկերացնում եմ էս երգիչ/երգչուհու հեմորոյը քանի like կհավաքի», – հավելեց Բլթենկոն:
Կայքերն ու քոմենթ գրողները աններելի կորուստ ունեցան, երբ հուլիսին հիվանդանոցներից մեկը գաղտնի պահեց պատգամավոր X-ի առնանդամի կոտրվածքի դեպքը: Լուրը լրագրողներից թաքցրած PR մասնագետը անհապաղ ազատվեց աշխատանքից, բայց հարյուրավոր կայքեր արդեն կորցրել էին հազարավոր այցելություններ: «Կայքերը ստանում են այցելություն, այցելությունը բերում է գովազդ, գովազդը` տնտեսական աճ և պետբյուջեի մուտքեր: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող` հիվանդանոցները պարտավոր են ժամանակին տեղեկացնել հայտնի մարդկանց ցավերի մասին, որքան էլ զավեշտալի կամ ստորացնող դրանք լինեն. եթե ոչ հանուն քոմենթ գրողների` ապա հանուն երկրի տնտեսական աճի», – նշում է տնտեսագետ Վարդան Մելիքյանը: Տնտեսագետն արդեն աշխատում է համապատասխան օրինագծի վրա, որով նման դեպքերը թաքցնելը կպատժվի, իսկ իրենց պիկանտ դեպքերի մասին կամավոր հաղորդած աստղերը կխրախուսվեն պատվոգրերով:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее