▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիվանդ երեխուն բերել բեմ էին հասցրել, որ շոուն ստացվի

Բարեգործական համերգը կազմակերպված է եղել ապրիլի 19-ին` Վանաձորում: Դերասան Կարեն Մկրտչյանին օգնելու նպատակով:Նախորոք ինչ որ մարդիք զանգել են Վանաձորցի փոքրիկ Էրիկի հորն ու խնդրել,որ համերգին ներկա լինի իր բալիկի հետ:

Հայրը երեխայի հետ ներկայանում է: Իրենց հայտնում են, որ բեմում համերգի ժամանակ իրեն ծրար կտան, (նայեք տեսահոլովակում 4:50 րոպեից), բայց համերգից հետո էդ ծրարը հետ պիտի վերցնեն , որովհետև մեջի գումարին էլի գումար են ավելացնելու ու միանգամից փոխանցելու են բալիկի հաշվեհամարին;
Դա , հիշեցնում եմ , ապրիլի 19-ին էր : Մեկ ամիս առաջ:

Մայիսի 10-ին երեխան պիտի անհապաղ Մոսկվայում լիներ` գումար չհավաքվելու պատճառով չկարողացան գնալ:Բազմիցս հայրը զանգել է բեմի վրա գումարը հանձնող ու հետ վերցնող այդ տղային: Տղան երբեք չի ասել, որ չի տա գումարը : Մեկ ասել է վաղը կփոխանցեմ , մեկ մի շաբաթից , մեկ արդեն փոխանցել եմ , բայց սխալի պատճառով տեղ չի հասել:Երբ արդեն այլևս ժամանակ չունեինք , որովհետև հայտնվել էր մի բարերար ու վիրահատության գումարը խոստացել որ կտա , ստիպված ես զանգեցի , որովհետև քիչ գումար ունեինք ու վախ կար , որ չենք տեղավորվի տան վարձի , ուտելիքի ու էլի չնախատեսված ծախսերի մեջ:Ասեց,  որ ոչ միայն 152 000 դրամ երեխայի հաշվեհամարին կփոխանցի , այլ նաև ինքնաթիռի տոմսերն էլ կառնի: Հենց այսօ:  Ասացի,որ ժամանակ չկա` մի երեք օր ունենք ընդամենը , հանկարծ էլի չխաբի:

Չերկարացնեմ, եկանք հասանք այնտեղ, որ ինքը խորհուրդ տվեց` դուք տոմսերը պարտքով վերցրեք , ես գումարը կփոխանցեմ ավիոկասսայի հաշվեհամարին : Այն 152 000-ն էլ հոր հաշվեհամարին: Շաբաթ առավոտ այս երկու հարցերը լուծված կլինեն:Մարդիք թռան գնացին , արդեն Մոսկվայում են , դրամական մեծ խնդիրներ ունենք ու այդ գումարը այսօր չի նստել ոչ Էրիկի հոր հաշվեհամարին , ոչ էլ ավիոկասսան է ստացել իր պարտքը: Այսինքն` տոմսերի գումարը պարտք ենք արել ու պայմանով տվել, որ երբ գումարը նստի հաշվեհամարին,մեզ հետ տան մեր գումարը:

Ես մեծ, շատ մեծ հույս ունեմ , որ այդ տղան ոնց խոստացել էր փոխանցել համերգից առաջացած հասույթը ուրբաթ օրը , այդպես էլ արել է: Ուղղակի կարող է ուշ է տեղ հասնելու:Ասենք վաղը:Կամ գուցե հենց այս պահին արդեն հաշվեհամարների վրա է.  դեռ տեղյակ չենք:

Իսկ որպես մարդ,որպես մայր ես մեծ ցավ ապրեցի, որ այդ հիվանդ երեխուն բերել բեմ էին հասցրել, որ շոուն ստացվի.....Ինչու չէր կարելի բարեգործություն անել առանց ծափերի, առանց ցավեցնելու, առանց անհանգստացնելու բալիկին ու ծնողներին....Թե կարծում էին այդ մարդիկ հաճույք են ստացել ծափերի ներքո ամբողջ քաղաքի աչքի առաջ բեմի վրա գումար ստանալուց:
Ինչքան ուզում եմ առանց էմոցիաների, միայն չոր փաստերը ներկայացնել , չի ստացվում:

Ես ոչ մի եզրակացություն չեմ անում: Ուղղակի ուզում եմ հասկանալ, մարսել այս ամենը: Ո՞վ է Կարեն Մկրտչյանի կողմից սրա պատասխանատուն: Գո՞ւցե արձագանքի, բացատրի հասկանանք:

Ոնց որ թե այսքանը:

Անուշանահիտ

Տեսանյութը` Fortun TV Lori-ի յութուբյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее