Երեկ տեղեկացրել էինք, որ հիվանդ երեխաների հոսքը «Արաբկիր» բժշկական համալիր այնքան մեծ է, որ նրանց մի մասը տեղավորվում է միջանցքներում։ Պարզվում է, ծանրաբեռնված են աշխատում նաև մյուս մանկական հիվանդանոցները։
«Սուրբ Աստվածամայր» և «Մուրացան» կլինիկաների տնօրենները մեր թղթակցի հետ զրույցում երեկ ասել են, որ իրենց մոտ նույնպես ծանրաբեռնված են։ Տարբեր պրոֆիլի բաժանմունքները խտացվել են՝ երեխաներին տեղավորելու համար, սակայն բանը միջանցքներին չի հասել։ Գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Տնօրենները նշել են, որ այս հոսքը պայմանավորված է սեզոնային վիրուսներով։ «Սուրբ Աստվածամայր» կլինիկայի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը փոխանցել է. որ երեկվա դրությամբ շնչառական վիրուսներով իրենց մոտ հոսպիտալացված է 121 երեխա: Նա նշել է. որ այդ թիվը կրկնակի-եռակի մեծ է սովորական օրերին հոսպիտալացվողների թվի համեմատությամբ։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: