▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հիսուսը ՀՀ կառավարությանը կասեր՝ կլինի՞ Ծառուկյանին համալսարան կառուցելու շինթույլտվություն տաք»

Լրագրող, հաղորդավար Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հատիսի լանջից 7 հեկտար նոր հողակտորներ են օտարվել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին

«Հետք»-ը պարզել է, որ Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքի Ակունք բնակավայրի վարչական տարածքում գտնվող 3 առանձին հողակտոր «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին է օտարվել 2022-ի օգոստոսի 10-ին:

Հատիսի գագաթին ջրագիծ կառուցելու շինթույլտվություն է տրվել: 7 հեկտար հողատարածքի համար «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը համայնքային բյուջե պետք է վճարի կամ արդեն վճարել է ընդամենը 2 միլիոն 766 հազար դրամ։

Հ․ Գ․ Հիսուսը հավանաբար կասեր՝ ՀՀ իշխանություններ, կլինի պարոն Գագիկ Ծառուկյանին շինթույլտվություն տալու փոխարեն, պարզապես բացատրեք, որ իմ արձանը կանգնեցնելու փոխարեն համալսարան կառուցի, որոտեղ գիտություն և տեխնիկա կզարգանա։

Օրինակ՝ ինչպես մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլկին տեխնոլոգիական համալսարան կառուցեց Քութաիսիում և դարձրեց հաբ։

Կասեր նաև՝ մի՞թե դուք չհասկացաք, որ արձաններով ու խաչքարերով երկիր չեք պաշտպանի։

Ուլտրալիբերալ այն մոտեցումը, թե մասնավոր կապիտալին չի կարելի պարտադրել, քանզի մասնավոր սեփականություն է, ինչ կուզի կանի, վաղուց ակտուալ չէ։

Այս մոտեցումը գլոբալիզացվող հանրության փիլիսոփայությունն է ու կապ չունի ազգային պետության գաղափարի հետ։ Յուրաքանչյուր մեծահարուստ պետք է մասնակցություն ունենա ազգային տարբեր ծրագրերում իր կապիտալի որոշակի տոկոսի շրջանակում։ Ու դա չպետք է վերաբերի բարեգործությանը։ Իսկ կապիտալի ուղղորդումն իշխանությունների գործն է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее