Հին հույները և հռոմեացիները իրենց խոշոր առաջնորդներին պատկերող արձաններ և նկարներ են թողել, բայց այդպես չեն վարվել հրեաները, քանի որ դա դեմ էր իրենց կրոնին: Կռապաշտությամբ տարվելու վախն արգելում էր նրանց ներկայացնել թեկուզ մարդկանց գծանկարը: Շատ բան կարելի է իմանալ և կռահել մինչև 20 -րդ դար Միջին Արևելքում գոյատևած հրեաների որոշ ցեղախմբերից: Սրանք արևելյան հրեաներն են՝ Սեփարադիմից: Ենթադրվում է, որ նրանց արտաքինը բավական է 2000 տարի առաջ ապրած հրեայի արտաքինի մասին պատկերացում կազմելու մասին: Եթե Քրիստոսը նրանց նման էր, ապա Նա. միջին հասակի էր, մաշկը՝ թուխ, խիտ սև մազերով, խորանիստ շագանակագույն աչքերով, սուր, դուրս ցցված քիթ և խիստ դիմագծերով:
Մասնագիտությամբ Նա հյուսն էր, որն այդ օրերին դրսի աշխատանք էր համարվում: Այն պահանջում էր ֆիզիկական ուժ և հմտություն՝ որմնադրության, քարտաշության, ատաղձագործության և փայտամշակման ասպարեզներում: Հիսուսի ձեռքերն, անկասկած, կոշտացել և պնդացել էին ծանր նյութեր և կոշտ գործիքներ օգտագործելուց: Քանի որ նա ֆիզիկական աշխատանք կատարող էր, նրա կառուցվածքը, պետք է որ, նման լիներ բանվորի կառուցվածքի՝ լայն թիկունքով և ուժեղ ձեռքերով: Նրա դեմքը ակոսված և դաբաղված էր արևի և քամու տակ երկար մնալուց, լարվածությունից և ցավից:
Չնայած Ավետարանները չեն պարունակում Քրիստոսի արտաքին նկարագրությունը, սակայն դրանք հաստատում են նրա՝ ֆիզիկապես ուժեղ անձնավորություն լինելը: Նրա շրջապատի մարդկանց արձագանքներից ևս, որոնք գրանցված են Ավետարաններում, կարելի է պատկերացնել նրա արտաքինը:
Իր երկրային ծառայության և´սկզբում, և´վերջում Հիսուսը Երուսաղեմում երկու անգամ մտավ տաճարի գավիթ, որտեղ զոհաբերվող կենդանիների ամոթալի առևտուր և դրամափոխանակություն էր կատարվում, որը կազմակերպված էր կրոնի դիմակի տակ և տաճարի մաքսանենգների պաշտպանությամբ:
Հիսուսը տիրեց իրավիճակին և համարձակորեն մաքրեց այդ վայրը: Առանց դիմադրության հանդիպելու՝ նա վռնդեց չարագործներին և ցիրուցան արեց ամեն ինչ: Նրա հակառակորդները գերադասեցին թողնել Հիսուսին մարտադաշտում, քան կանգնել նրա զայրույթի ճանապարհին(Հովհ.2.15 և Մատթ.21.12):
Հիսուսին շատ անգամ տեսնում ենք դեմ հանդիման իր զորավոր հակառակորդներին, որոնք պատրաստ են հափշտակել, ձերբակալել կամ սպանել նրան: Նա կամ ահ առաջացնելով հազթում էր նրանց, կամ պարապես դուրս պրծնում նրանց ձեռքից և հեռանում, երբ նրանք փորձում էին ճնշել իրեն(օրինակ Հովհ.5.18, 6.15, 7.30, 44, 8.59, 10.31, 39): Վերջապես, երբ խավարի քողի տակ թշնամիները եկան նրան իբրև ավազակ բռնելու, սկզբում չճանաչեցին, իսկ երբ մոտիկից տեսան խուճապի մատնվեցին, հետ մղվեցին և երեսնիվայր ընկան ցած(Հովհ.18.6): Նրան կարողացան ձերբակալել և տանել որովհետև, Հիսուսը գիտեր, որ հասել իր ժամը և պատրաստ է դիմավորելու իր ճակատագիրը՝ ինչպես Մեսիա:
Հանրամատչելի արվեստը, կրթական միջոցները և հատկապես քրիստոնեական ֆիլմերի մռայլ պատկերումները հաճախ Քրիստոսին ներկայացնում են որպես մի դանդաղաշարժ, երկարամազ երազողի և ծպտված գուրուի՝ անորեքսիկ շիկահեր, մորուքավոր ու տխրադեմ: Քրիստոսը բացահայտորեն շատ ավելի տարբեր էր: Նա հաստատակամ , եռանդուն ու արագաշարժ անձնավորություն էր, որը միշտ գործում էր և միայն իր ներկայության ակնհայտ զորությամբ հարգանք էր ներշնչում իր ընկներներին կամ թշնամիներին:
Համառոտ մեջբերել եմ Աստվածաբանության դոկտոր՝ Ժիլպեր Բիլեզիքյանի «Քրիստոնեության հիմունքները» գրքից:
ԳՐԱՌՈՒՄԸ` ՄԵԾ ՀԱՅՔ ֆեյսբուքյան էջից