▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հին հարուստ է» և բավական պատկառելի դրամական միջոցներ ունի. «Ժողովուրդ»

«ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից ներկայացված 2014 թվականի գույքի և եկամուտների մասին հայտարարագրի համաձայն՝ անցած տարվա նրա ողջ եկամուտը կազմել է 10 մլն 442 հազար դրամ: Ուշագրավն այն է, որ սփյուռքի նախարարը որպես աշխատավարձ ներկայացրել է երեք առանձին գումար՝ ընդհանուր 8 միլիոն 222 հազ. դրամի չափով: Մնացած 2 մլն 220 հազ, դրամը Հրանուշ Հակոբյանը հայտարարագրել է որպես իբրև փոխառություններից (պարտքով տրված գումարներից) և վարկերից տոկոսների տեսքով ստացված շահաբաժին:

 

Պարզվում է՝ ՀՀ սփյուռքի նախարարը բավական պատկառելի դրամական միջոցներ ունի, այն է՝ 31 մլն 42 հազ. դրամ, 21 հազ. 827 եվրո և 26 հազ. 881 դոլար: Կարող ենք արձանագրել, որ Հրանուշ Հակոբյանը «հին հարուստ է» և նույնիսկ ըստ հայտարարագրի՝ ավելի հարուստ, քան ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Իհարկե, դա ընդամենը փաստաթղթերով, քանի որ իրական կյանքում Ճշմարիտյանը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее