Հիմա տեսա՞ք, որ մեր Նախագահը հեռատես էր…Մաքսային միության հետ կապված նրա որոշումը ճիշտ ժամանակին էր և կշռադատված: Եթե մենք այդ միության մեջ մտնեինք լուրջ, ակնհայտ, մեր տնտեսության, պաշտպանության հետ կապված կործանարար հետևանքներից և Ուկրաինայի երեկվա որոշումից հետո, ապա Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը մեր «մատնաչափիկ» էկոնոմիկայով քոռ կոպեկ չէր արժենա և այդ նշանակությունը չէր ունենա: Ի վերջո, եթե Ուկրաինայի նման հզոր երկիրը չդիմացավ այդ ճնշումներին, Հայաստանի մասին խոսք լինել չի կարող:
Իսկ այսպես Հայստանի որոշումը ժամանակին էր, կշռադատված, բխում էր մեր ռազմավարական շահերից և ամենակարևորը կամավորի տպավորությամբ…
Իսկ Արևելյան գործընկերության ծրագրի ջատագովները, ռուսները «կամ-կամ» -ի կոշտ քաղաքականության փոխարեն պետք է հիմա մի կողմ շպրտեն իրենց ամբիցիաները և պետք է ոչ թե հակակշիռ միություններ ստեղծեն, այլ արդեն մտածեն համագործակցության եզրեր գտնելու, ինչու չէ այդ համագործակցությունը նաև խորացնելու մասին…Բայց կանե՞ն...
Դե ինչ, սպսենք դեպքերի հետագա զարգացումներին…