Երաժիշտ, կոմպոզիտոր Վահան Արծրունին սոցկայքի իր էջում գրել է. «Հիմա արդեն հասկանալի է, թե ինչու 2018-ին մերժվեց նոր «թավշյա» մշնախի կողմից իմ այս համերգային նախագիծը:
Այն նվիրված էր մեր անկախության 27-ամյակին և չափից շատ ԱԶԳԱՅԻՆ էր` Մաշտոց, Կոմիտաս, Ռազմիկ Դավոյան, Վահան Արծրունի` ի վերջո:
Հետն էլ` ՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ, ինձ մերժող փոխնախարար Նազենի Ղարիբյանի «բնորոշմամբ» և Լիլիթ Մակունցի «օրհնությամբ»:
Էլ քանի՞ «թեստ» պիտի հանձնեիք մինչ օրս, ընկերներ, որ վերջնականորեն բացահայտվեր ձեր իրական համայնավարությունը, դասակարգային ատելությունը, և մշակույթի, արվեստի ու կրթության հետ ձեր կապ չունենալը»։
Դիտեք նաև՝