▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա բանակում ծառայած չլինելն է պատվաբեր.«ՉԻ»

«Նախկինում, երբ գնում էին աղջիկ ուզելու, աղջկա հարազատները առաջին հերթին հարցնում էին՝ տղան բանակում ծառայե՞լ է։ Ծառայելը պատվաբեր էր։ Չծառայելն էր ամոթ։ Եթե տղան չէր ծառայել, ապա կամ շատ խոշոր գիտնական էր, կամ էլ՝ հիվանդ։
Իսկ ներկայումս ճիշտ հակառակն է, եթե տղան չի ծառայել բանակում, ուրեմն՝ դիրքով տղա է, հարուստ, հեղինակավոր կամ թափով ընտանիքից է, «շուստրի» է, պաշտոնով ծնողներ ունի, կարիերիստ է, նման փեսա ունենալը պատվաբեր է։ Այսօր համատարած այս երևույթն է։
Վերցրեք այսօր մեր բարձրաստիճան պաշտոնյաներին, պատգամավորներին, օլիգարխներին ու ստուգեք, թե նրանց զավակներից քանիսն են բանակում ծառայել։

 

Կամ էլ հենց իրենց։ Տասից եթե գոնե մեկը ծառայած լինի, հաշվեք, որ դա փայլուն ցուցանիշ է։ Խոսքը իսկական ծառայության մասին է։ Այլ ոչ թե՝ ձևական։ Այդպես ընդունված է. մի զորամասում հաշվառում են, բայց միայն զինգրքույկ ստանալիս է տղան այդ զորամասում հայտնվում։ Կամ էլ Երևանում, կամ մի անշառ, սահմանից հեռու մի զորամաս են տանում։ Միայն չասենք, թե այդպիսի բան չկա։ Բայց ահա սահմանում, հենց առաջին գծում դուք երբեք չեք տեսնի որևէ պաշտոնյայի գավակի։ Սա, արդեն, բացառված է։ Ամեն անգամ, երբ հերթական զինվորի մահվան գույժն ենք լսում, հետո պարզվում է, որ չքավոր ընտանիքից է կամ՝ ամենասովորական, նորմալ ընտանիքից։ Այսքան ժամանակ մեկդ լսած կա՞ք, թե ահա այսինչ հայտնի   մարդու   տղան   է   սահմանում վիրավորվել։ Կամ՝ ավելի վատ բան։ Մենք չենք լսել»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее