«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գարեգին Նուշիկյանի հանդեպ նրա իսկ խմբակցությունում դժգոհության ալիք է հասունանում: ՀՀԿ-ականների բացասական վերաբերմունքը Նուշիկյանի նկատմամբ պայմանավորված է ԱԺ նոյեմբերի 20-ի նիստում «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների քվեարկության ժամանակ դեմ քվեարկելու փաստով: Բանն այն է, որ ՀՀԿ-ականները որոշած են եղել տապալել այդ նախագծը՝ այդ ամենը ներկայացնելով որպես տեխնիկայի անսարքության արդյունք: Սակայն Նուշիկյանը ի տարբերություն մյուսների, ոչ թե ձև է արել, որ իր «կոճակը» չի աշխատում, այլ վերցրել ու դեմ է քվեարկել՝ հայտարարելով, թե լավ է արել: Նրա քայլի արդյունքում նախագիծը բոյկոտած ՀՀԿ-ականները շատ վատ՝ «ճիշտն ասելու դուխ չունեցողի» վիճակում են հայտնվել»,–գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում