«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե Դավիթ Հարությունյանի տեսակետը, որ սահմանադրական փոփոխությունները չանցնելու դեպքում՝ հնարավոր է Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, շոկ է առաջացրել առաջին հերթին իշխանական ճամբարում, ուր շատերը չեն հասկանում, թե իրականում «где зимуют» Դավիթ Հարությունյանի «խեցգետինները» եւ թե ինչու է նա այս պահին հականե-հանվանե նման հայտարարություն անում:
Ընդ որում, երկու-երեք օր առաջ էլ նման «խեցգետին» էր բաց թողել Հովիկ Աբրահամյանը, որը Գյումրիում ասել էր, թե «կխփեն» ընդամենը 30 տոկոս, ինչն ուղղակի կապիտուլյացիա է թիմի համար, եւ կերկերուն ձայնով արտաբերել էր, որ եթե չանցնի հանրաքվեն, իրենք կհամակերպվեն, կաշխատեն: Ասել է՝ ՀՀԿ «քարթու» թեւն ունի շատ խորը անհանգստություններ՝ իր ապագային առնչվող, եւ որեւէ առիթ բաց չի թողնում իշխանական ընդհանուր թափանիվի մեջ մեխ խրելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում