▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ն հաղթում է ոչ իշխանական ուժերի կողմից կազմակերպված ընտրություններում

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հաղթում է ոչ իշխանական ուժերի կողմից կազմակերպված ընտրություններում:

Երևանի ավագանու ընտրությունները կազմակերպել և իրականացրել էին 464 ընտրատեղամասային հանձնաժողովներ: 

ՀՀԿ ներկայացուցիչները նախագահ էին և քարտուղար 206 ընտրատեղամասերում: 

ԲՀԿ-ն՝ 144-ական, ՀԱԿ-ը՝ 36-ական, ՀՅԴ՝ 26-ական, Ժառանգությունը՝ 26-ական տեղերում:

Յուրաքանչյուր կուսակցություն կարող էր ունենալ մինչև 3 վստահված անձ ամեն ընտրատեղամասում: 

Ընտրական գործընթացին կարող էր մասնակցել 1 վստահված անձ: 

Այսինքն՝ ՀՀԿ - մինչև 1392 վստահված անձ, ոչ իշխանական ուժերը՝ մինչև 5 568 վստահված անձ:

Իմի բերելով այս տվյալները` փաստում ենք, որ ընտրությունները կազմակերպվել և վերահսկվում էին ոչ իշխանական ուժերի կողմից, ինչը էլ ավելի է ընդգծում ՀՀԿ-ի ուրվագծվող և արժանապատիվ հաջողության կարևորությունը:

Արմեն Աշոտյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее