«Հրապարակը» գրում է. «Նախընտրական այս փուլում ամենազբաղված մարդը ՀՀԿ-ի (նախկինում` ՀՀՇ-ի) Գեւորիկն է. քարոզարշավի այս թեժ փուլում նա ժամանակ չունի քիթ սրբելու, մինչդեռ անցյալում հաճույքով լրագրողների հետ շփվում էր: Հարցին` ՀՀՇ-ի ժամանա՞կ էր լավ, թե՞ հիմա, Գեւորիկն ահավոր պաթետիզմով պատասխանեց. «Այս իշխանությունն ավելի լավն է, քան նախկինը»: «Սակայն Վանիկ Սմբատիչին ոչ ոք չի հասնի, ամենաշատը նա էր փող տալիս. ասում են` հետ է գալու, բայց ես հարում եմ Հայաստանի հանրապետական կուսակցությանը եւ հարում եմ Նժդեհի գաղափարախոսական բոլոր ծրագրերին»: Իսկ ՀՀԿ-ում ամենաձեռնբացն ո՞վ է: «Հովիկ Արգամիչը»: Իջնում-անձա՞մբ է տալիս: «Չէ, Բագրատի միջոցով: Օր ունի, ժամ ունի, պատարագ ունի. ասել եմ, ասելու եմ` Ազատիչը կրել ա, կրելու ա»: Իսկ Սերժ Ազատիչը փող տալի՞ս է: «Նախկինում` հա, որ վարչապետ էր, պաշտպանության նախարար էր. մի անգամ Ազգային ժողովի դեմից, չէ` էրկու անգամ, ինձ դրեց իր ավտոն. սաղ մանթո էին, դրեց ավտո՜ն, տարավ մինչեւ լուսաֆորը. նա միշտ շփվել է բոլորի հետ ու առայսօր շփվում է»: Չե՞ս նեղվում, որ էլ փող չի տալիս: «Բայց էսքան մարդիկ իր մարդիկ են` օգնում են»: Ի՞նչ ես անում էդքան փողը, Գեւորգ: «Բանկը, բանկը` պետական բանկ եմ գցում. տուն էլ ունեմ, երկու հատ էլ էրեխա ունեմ: Ոչ մի շվեյցարական բանկ. Հայաստանի բանկերն ի՞նչ են եղել` մեռե՞լ են»: Դո՞ւ ես հարուստ, թե՞ Հայաստանի օլիգարխները: «Ես, իրենք ի՞նչ են»: Ծառուկյա՞նն էլ: «Չէ` էն իմ ախպերն ա, պարոն Հայրապետյանն էլ ա ախպերս, Ալեքսանյանն էլ»: Ո՞րն է նրանցից ամենաշատ տվողը: «Չեմ ասի... պարոն Հայրապետյա՛նս»: Ծառուկյանը կնեղանա, էլ փող չի տա: «Էդ քեզ թվում ա»:
ՀՀԿ-ի (նախկինում` ՀՀՇ-ի) Գեւորիկի համար առատաձեռնը Հովիկ Աբրահամյանն է
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet