▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ ավագանու անդամը չի ձերբակալվել և մասնակցում է ավագանու նիստին

Մամուլում  այսօր տեղեկություն էր հայտնվել, թե  ոստիկանության հատուկ ջոկատայինները օպերատիվ հետախուզական աշխատանքներ են կատարել Ավան-Առինջում։ Արդյունքում երեք մարդ է ձերբակալվել: Նշվում էր նաև, թե ձերբակվածները եղբայրներ են՝ Սուրեն, Կարեն և Արմեն Երեմյաններն ու իբր  վերջինս Երևանի ավագանու ՀՀԿ անդամ է, Ավանի Նոր Զովք սուպերմարկետների տարածքի սեփականատերը։

Asekose.am-ի հետ զրույցում, սակայն, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հերքեցին  լուրերը, թե իբր ՀՀԿ ավագանու անդամ Արմեն Երեմյանը ձերբակալվել է և մեզ փոխանցեցին հետևյալը.

«ՀՀԿ ավագանու անդամ Արմեն Երեմյանն այսօր մասնակցում էր Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 2-րդ նիստին, որն այս պահին դեռ շարունակվում է»:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Քաղաքական далее