▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ական պատգամավորների նվերը Զարուհի Փոստանջյանին.«Իրատես de facto»

«Տարեվերջյան ԱԺ արտահերթ նիստը խորհրդարանի ղեկավարության համար մղձավանջի էր վերածվել: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը խոսնակին ու փոխխոսնակներին, մեղմ ասած, «գժվեցնում » էր: Արտահերթը «հորով-մորով» անելուց հետո ՀՀԿ-ն «վճռական» որոշում է կայացրել, ինչին սիրով միացել և աջակցում է ընդդիմադիր պատգամավորների մեծ մասը:


ՀՀԿ-ականները կեսկատակ-կեսլուրջ հայտարարել են հանգանակություն, որպեսզի հայթայթված միջոցներով Փոստանջյանին նորից ուղարկեն ԱՄՆ սովորելու:

 

«Դրանով հա'մ մեր գլուխը կազատենք, հա'մ խորհրդարաննը կկարողանա աշխատել, համ էլ մարդ է, թող սովորի, էլի: Դա էլ կլինի այս տարվա ՀՀԿ-ական Ձմեռ պապի նվերը «ժառանգուհուն»,-կատակում էին պատգմաավորները, վստահեցնելով, որ բոլորն էլ սիրով իրենց «լուման» կներդնեն այս գործում, միայն թե Զարուհին գնա»,-գրում է թերթը:

 


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее