▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ական ֆոկուսնիկ պատգամավորուհին.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 2-ին ՀՀԿ ցուցակով կրկին պատգամավոր դարձած Ռուզաննա Մուրադյանը հայտարարագրված ոչ բնակարան ունի, ոչ դրամական միջոց:

Անցած տարվա ընթացքում նա անգամ փոխառություն, վարկ է վերցրել: Նախկին ուսուցչուհի պատգամավորուհին որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որն ամսական կազմում է 565 հազար դրամ: Բայց չնայած սրան՝ նրա ամուսինը՝ Աշոտ Անտոնյանը, անցած տարի 28 մլն 920 հազար դրամով գնել է բնակարան:
Եվ սա այն դեպքում՝, երբ պատգամավորի ամուսնու եկամուտը կազմում է միայն ամսական ստացած նրա 68 հազար դրամ կենսաթոշակը:

Բայց դե, ՀՀԿ-ականների գործերն անքննելի են, նրանց ցածր թոշակով էլ կարող են բնակարան գնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее