▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի կինն ավելի հարուստ Է, քան ամուսինը.«Ժողովուրդ»

«Պարզվում Է՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի կինը՝ Մերի Երիցյանը, ավելի հարուստ Է, քան ամուսինը։ Այսպես, նախարարի դրամական միջոցներն անցած տարվա վերջին, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի, կազմել են 24.5 մլն դրամ։ Մինչդեռ նրա ամսական աշխատավարձը կազմում Է 514 հազար դրամ, իսկ կենսաթոշակը՝ տարեկան 3 մլն 401 հազար դրամ։ Նշենք, որ նախարարի կնոջ դրամական միջոցները անցած տարվա վերջին կազմել են 90 մլն 80 հազար դրամ։ Եվ ուշագրավս այն է, որ նախարարի՝ նման միջոցների տեր կինը ոչ մի տեղ չի աշխատում։ Եվ այստեղ բնական հարց է ծագում՝ իսկ ինչպե՞ս է կարողացել նախարարի կինը ոչ մի տեղ չաշխատելով՝ նման կարողություն կուտակել։
Տեղեկացնենք, որ նախարար Երիցյանը 2014 թվականին հայտարարագրել Է մեկ բնակարան և մեկ «Jeep Wrangler 2.51» մակնիշի ավտոմեքենա»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее