▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ում ո՞ր քաղաքական գործիչներ են մեղադրվում մասոնության մեջ

Մինչ բոլոր մարդիկ կենտրոնացած են ազգային,ներքաղաքական խնդիրների վրա,աշխարհում կան այնպիսի խնդիրներ,համաշխարհային քաղաքական այնպիսի գաղտնի անհայտներ,ինչպիսիք են մասոնները և մասոնությունը:Այս գլոբալ,պլանետար կազմակերպության մասին խոսում են շատերը,բայց գիտեն շատ քչերը:Ուսմունք է,որը իր համար որպես գաղափարախոսություն է ընտրել աշխարհը կուլ տալու առաքելությունը:Շատերն ասում են այս ամենի հետևում կանգնած է մի գոյածություն,այն է ՝ ՍԱՏԱՆԱ:Այսօր աշխարհի բոլոր երկրներում կան մասոններ և մասոնական կազմակերպություններ:Ոմանք գործում են բացեիբաց,ոմանք գաղտնի,ընդհատակյա:Հայաստանը նույնպես հեռու չէ այս աշխարհաքաղաքական գործընթացներից:ՀՀ-ում շատ քաղաքական գործիչներ են մեղադրվում մասոնության մեջ:Սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից,Աշոտ Մանուչարյանից մինչև Արթուր Բաղդասարյան և այլոք:Այնուամենայնիվ այս ամենը գաղտնի է պահվում,ոչ ոք չգիտի արդյոք համապատասխանում է այս ամենը իրականությանը:Ես նույնպես չգիտեմ սա համապատասխանում է ճշմարտությանը թե ոչ,բայց այն հանգամանքը,որ այսօր աշխարհը դինամիկ կերպով կուլ է գնում մի կազմակերպության երախ,դա փաստ է:Ամերիկյան շատ պրեզիդենտներ,սկսած Բիլ Քլինթոնից,Ռոնալդ Ռեյգանից վերջացրած այժմյան նախագահ Օբամայով,Ֆրանսիայի,Ռուսաստանի նախագահներ,Նիկոլա Սարկոզի,Վլադիմիր Պուտին,ԽՍՀՄ ղեկավար Գորբաչով և այլոք մեղադրվում են մասոնության մեջ:Միթե այս բոլորը ծառայում են սատանային:Հստակ չէ,բայց մեղադրողները բերում են շատ փաստարկներ:Համոզիչ և ոչ այնքան:Բայց ինձ համար շատ հետաքրքիր է թե ինչու են այս բոլոր նախագահները ձեռքերը պարզում այնպես,որը մասոնների մոտ լայն տարածում ունի և խորհրդանշում է սատանայի գլուխը:Նրանք չգիտեն դա,թե դիտավորյալ են անում:Էլի անհայտ է:Մասոններ(իլյումինատներ,որոնք համարվում են մասոնների սերտ դաշնակիցը) են համարվում ոչ միայն պետական,քաղաքական գործիչները այլև այնպիսի համաշխարհային դեմքեր՝ կենդանի կամ մահացած,ինչպիսիք են օրինակ Մայքլ Ջեքսոնը,Ուիթնի Հյուսթոնը,Ջոհն Լենոնը,Իոսիֆ Կոբզոնը և այլոք,որոնք նունպես ծառայում են հանուն մի բանի.ենթարկեցնել աշխարհը սատանային,թեկուզ բարի կերպարանքով:Թեթևակի անդրադառնանք նրան,թե ինչ է մասոնությունը և երբ է այն առաջացել.Մասոնություն, նաև. ֆարմասոնություն, ֆրանկմասոնություն (ֆրանսերեն. franc-maçonnerie, անգլերեն. freemasonry). կրոնա-քաղաքական շարժում, առաջացել է 18-րդ դարում որպես հատուկ առաքելությամբ միջազգային գաղտնի կազմակերպություն օկուլտիստական ծեսերով։ Մասոնությունը իրեն նպատակ է դրել բարոյական կատարելագործումը, կանգնեցնելու «առաքինության տաճարը» (այստեղից էլ այդ շարժման «ազատ որմնադիր»)։ Մասոնական կազմակերպության անդամները կոչվում են մասոններ. անվանումը ծագում է ֆրանսերեն franc-maçon-ից (հին ֆրանսերեն. masson, անգլերեն. freemason, «ազատ որմնադիր»). օգտագործվում է նաև այդ եզրի բառացի թարգմանությունը։Մասոնությունը ծագել է Անգլիայում և Շոտլանդիայում XV և XVI դդ., կազմավորվել է 1717 թ. Լոնդոնում։ Այնուհետև տարածվել են նաև այլ երկրներում։ Ֆրանսիայում մասոնները առաջին անգամ ի հայտ են եկել «Ազատ քարտաշների միություն» անվանմամբ։Դավադրական տեսություններին հավատող մարդիկ կարծում են որ մասոնները կապված են Իլյումինանտների հետ և ղեկավարում են համաշխարհային քաղաքականությունը։Շատ իսլամական երկրներ հակա-մասոնությունը կապում են հակասեմիտիզմի ու հակասիոնիզմի հետ։ Այդ պատճառով բազմաթիվ իսլամական երկրներ արգելել են մասոնական լոժաները իրենց երկրներում։ Սակայն Թուրքիան, Մարոկկոն և Եգիպտոսը թույլ են տալիս մասոնական լոժաներ։Մասոնական օթյակների (լոժաների) անդամներ են եղել պատմությանը շատ հայտնի և տաղանդավոր մարդիկ։ Ինչպես հայտնի հասարակական-քաղաքական գործիչներ, պետությունների ղեկավարներ, արքաներ, այնպես էլ նկարիչներ, ճարտարապետներ և երգահաններ։ Պատմությանը հայտնի են շատ դեպքեր երբ այդ շարժումը հետապնդվել է տարբեր պետություններում, իսկ շարժման մասնակիցները հալածանքների են արժանացել։XIX դարում Մասոնությունը տարածվել է նաև Օսմանյան Կայսրությունում։ Թուրքիայում մասոնական օթյակի հիմնադիրներից է եղել Թալեաթ փաշան։

Ինչև.ԱՇԽԱՐՀ ԶԳՈ՛Ն ԵՂԻՐ...


Միքայել Միքայելյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее