ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ներողություն է խնդրել իր ծառայողական ավտոմեքենան Երեւանի կենտրոնում հետիոտնային անցման վրա կայանելու համար: Այս մասին գրված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական էջում: Նշենք, որ հունվարի 12-ին Armtimes.com-ը հրապարակել էր դեսպանի՝ հետիոտնային անցումի վրա կայանած մեքենայի լուսանկարը եւ տեղեկացրել, որ քաղաքացիները ստիպված են եղել անցնել փողոցը՝ շրջանցելով դեսպանի մեքենան:
«Դեսպան Միլս. «Մեա կուլպա կամ մեղքն իմն է: Շնորհակալ եմ «Հայկական ժամանակին»/ Armtimes.com-ին երեկ քաղաքի կենտրոնում հետիոտնային անցման վրա իմ մեքենայի կարճատեւ կայանման հանգամանքը մատնացույց անելու համար: Ցավում եմ, որ դա անհարմարություն է պատճառել հետիոտներին եւ նրանք ստիպված են եղել փողոցը հատելու համար շրջանցել իմ մեքենան»: