Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թվիթերյան միկրոբլոգում հայտնվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի` ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարությունը քննադատողներին ուղղված գրառում:
«Գոյություն ունի երեք հնարվոր ելք` բնակցությունների միջոցով կարգավորում, անընդունելի ստատուս քվոյի պահպանում կամ պատերազմ: Նրանք, ովքեր քննադատաբար են մոտենում Ուորլիքի հայտարարությանը, պետք է հիշեն, որ բանակցությունների միջոցով ցանկացած կարգավորում փոխզիջում է ենթադրում: Եթե կողմերը մինչեւ վերջ իրենց ուզեցածը պահանջեն, ապա շատ ու շատ երկար են սպասելու»,-նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան թվիթերյան միկրոբլոգում:
ԼՂՀ ԱԳՆ մեկնաբանությունը Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարության առնչությամբ` կարդացեք այստեղ: